Monday, July 27, 2009

Ա՜խ այդ կարմիրը

Ամբողջովին կարմիր է դարձել աչքերիս դիմաց… Կարմրին են տալիս նաև հուշերս…
Առավոտյան արթնացա ինչ-որ սենյակում… Շուրջս սպիտակ պատեր էին, սպիտակ սավան, կարմիր հետքեր… Կարմիր հիշողությունների անհետացում…
Անկանոն ելումուտ… Կիսատ-պռատ խոսքեր… Կյանքում առաջին անգամ մեռնելու տագնապ…
«Շուտով առողջանալու եք»,- բժշկի ասած անգիր արած խոսք… Առաջին անգամ չհավատալու հանդգնություն…
Ժամանակը չի հերիքում այն մարդկանց, ովքեր հաշվում են այն… Ժամանակը հաշվելու անզուսպ ցանկություն…
Կարմիր հիշողություններ կարմրին տվող հեքիաթների մասին…
Ես կառողջանամ… Փերին ինձ կօգնի… Կարմիր աղոթքներ…
Մի անզուսպ ծիծաղ… Դրան հաջորդող անզուսպ արցունքներ… Կարմիր հերոսներ…
Ոչինչ չհասցնելու խելագար մի վախ… Ես քեզ սիրում էի…Այդպես էլ չասացի… Կարմիր ափսոսանք…
Վաղուց երազած կիսատ մի խոսք… Կարմիր ժամանակ… Դրա բացակայություն… Ու… Ու մի կարմիր գիծ…

No comments:

Post a Comment