Մեկ, երկու, երեք, չորս… Մեկ, երկու, երեք, չորս…Ստոպ…Նորից…
Մեկ, երկու, երեք, չորս… Մեկ, երկու, երեք, չորս…
-Աչքիս էլի պարուսույցի ներվերը քանդեցինք,- բարձր ծիծաղելով ասաց Արթուրը:
Իսկ Նարեն էլ Արթուրին զսպելու համար սեղմեց ձեռքը և ասաց.
-Դե լա՛վ էլի, Արթու՛ր, ու ինքն էլ ակամայից սկսեց ծիծաղել:
Մեկ, երկու, երեք, չորս… Մեկ, երկու, երեք, չորս…
-Տենաս կգա մի օր, որ մենք պարել կսովորենք ու էլ չենք լսի էդ անտեր «Մեկ, երկու, երեք, չորս… »-ը:
Արթուրը երբեք այսքան ուրախ չէր եղել, նրան չէր հուզում նույնիսկ, թե այնտեղից ինչ էր գոռում պարուսույցը, թե ոնց էր ամեն անգամ Նարեի ոտքը տրորում…Նա ուղղակի պարում էր ու ապրում…
Արդեն տուն էին գնում… Նարեն մի փոքր կաղում էր: Պատճառը Արթուրն էր. նա այդ փորձին այնքան էր կանգնել Նարեի ոտքին, որ ոտքը կապտել էր… Իսկ Արթուրին դա չէր հուզում… Նա ուղղակի պարում էր, պարում էր ու ապրում… Նրա ականջին դեռ հնչում էր` մեկ, երկու, երեք, չորս…Ստոպ…Սկսեցինք…Պարի…Լավ է…Ճիշտ է…Վերջին հատվածը նորից… Երեք, չորս…Ա՜խ ոտքս, զգույշ…Արի պարենք…Արթուր…Նուրբ…Զգույշ, զգույշ… Այդ մտքերից Արթուրի գլուխն արդեն պտտվում էր…
Անցավ մոտ մեկ ամիս…Արդեն պարուսույցը չէր գոռում,չէր բորբոքվում.չէ՞ որ վերջապես Նարեն ու Արթուրը զգում էին միմյանց, պարում էին հավասար և, որ ամենակարևորն է, Արթուրն էլ Նարեի ոտքին չէր կանգնում …
Այդպես էլ շուտով ավարտվեցին Արթուրի և Նարեի պարային փորձերը…
Ավարտվեցին նաև նրանց հանդիպումները, բայց նրանք շատ հաճախ էին հիշում իրար, կարոտում… Արթուրի մատները դեռ զգում էին Նարեի նուրբ իրանը, իսկ Նարեն էլ կարոտել էր իր ոտքերի ցավը, Արթուրի ծիծաղը… Իսկ այդ ամենին էլ ավելացրած այդքան ատելի` մեկ, երկու, երեք, չորս… Մեկ, երկու, երեք, չորս…
Saturday, August 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment