Sunday, January 1, 2012

Վերադարձ դեպի ինձ

Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ մտել իմ բլոգ: Երբ եմ բացել այս էջը ու ցանկացել նոր գրառումներ թողնել այստեղ,նկարագրել, թե ինչպիսի ապրումներ ունեմ, ինչն է ինձ այսքան ժամանակ տանջում կամ ընդհանրապես պատմեի, թե ինչ է կատարվում աշխարհում:
Մեղավոր եմ, երեւի մեղավոր եմ...
Բայց հաստատ միայն էդ զգացողությունը չի, որ ստիպում է նորից գրել: Եթե միջնադարում ապրեի` հիմա հաստատ կնկարագրեի, որ վերցրել եմ թուղթը, դրել եմ ծնկներիս եւ փետուրը թաթախելով թանաքի մեջ գրում եմ հավիտենական ճշմարտությունների, տանջող ցավերի կամ հասարակական խնդիրների մասին: Հիմա ոչ միջնադարում եմ, ոչ էլ անգիր արած խոսքերս էստեղ կկարողանայի «սաղացնել» Ձեզ վրա. չէ՞ որ ժամանակակից մարդուն գոհացնելը բարդ է, էլ չեմ խոսում բավարարելու մասին...
Այնուամենայնիվ, այս ամենը լավ գիտակցելով (ի դեպ գիտակցում եմ, որովհետեւ չգիտակցել չեմ կարող), որոշել եմ վերադառնալ...
Հուսանք, որ վերադարձս կլինի սպասված... Իսկ Ձեր ոտքը իմ բլոգ` խերով...

No comments:

Post a Comment