Monday, July 20, 2009

Էտյուդ

Մի անխիղճ քամի,խենթացնող տեսիլք, սրտի սուր ծակոց...Քեզ նորից տեսնելու թրթռացող հույս, մի անհույս կարոտ...Բարակ վերարկու, հետևելու մոլուցք, գտնելու վտանգ...Փախչողի հոգեբանություն, թաքնվելու ցանկություն ու արդեն ոչինչ...Եվս երկու քայլ և ձեռքի հպում (այդպես եմ կարծում), բայց արդեն երեք ամիս է այդ երկու քայլը ձգվում է,ձգվում` մինչև քարե պատ...Այսօր էլ կարծես քեզ չեմ գտնելու, չեմ գտնի նաև վաղը, մյուս օրը...Իսկ մեկ ամիս ա՞նց... Գուցե, միգուցե...Իսկ մինչ այդ էլի փախչողի հոգեբանություն, թաքնվելու ցանկություն ու ուրիշ ոչինչ... Գիշերային խաղաղություն, վառվող բուխարի, փայտի ճարճատյուն...Անտարբեր հայացք, մոռանալու երազանք, աղի արցունքներ...Եվս երկու քայլ, ձեռքի մի հպում և էլի անհայտություն...Սրտիս անհավասար բաբախյուն, դողացող ձեռքեր, գզգզված մազեր...Աննկատ մնալու անհագ ցանկություն, վախը մատնող արյունոտ աչքեր, զղջման աղոթքներ...Ու վերջում էլի փախչողի հոգեբանություն, թաքնվելու ցանկություն ու կրկին ոչինչ...Անհամբեր հայացք, նրան գովերգելու անգիր արած խոսք ու զանգի սպասում...Հեռախոսի զանգ, շնչակտուր "լսում եմ" ու անծանոթ ձայն.
-Կներե՛ք,ես ձեզ չէի ուզում, երևի սխալվել եմ...

No comments:

Post a Comment