Նորից հոգնել եմ… Էլ մի՛ հարցրու ինչից եմ հոգնել… Հոգնել եմ քոպեսներից`քո նմանների կեղծ ժպիտներից: Քո հայացքից եմ ես նաև հոգնել, որը միշտ այնքան անմեղ է, այնքան մեղավոր:
Մենք նորից սկսել ենք տարբերվել միմյանցից, բայց չէ՞ որ մենք սովորել էինք նույն կերպ մտածել: Նորից առանձին, նորից կիսատված ` քո պես, իմ պես բառերը շալակած շարունակում ենք նեղացած ձևանալ ու սպասել մի բառի, մի քայլի…Չգիտեմ ինչի: Երևի սպասում ենք մի ինչ-որ արդարացման, մի ինչ-որ նշանի:
Քոպեսները իմպեսներին անվանում են սկզբում հիմար, հետո` ցնորք, վերջում` վախկոտ: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև մենք շարունակում ենք նեղացած ձևանալ ու սպասել, սպասել, կորցնել…
Իսկ ես վախենում եմ քեզ կորցնելուց, որովհետև ես լաց եմ լինում, երբ կորցնում եմ: Իսկ դու դեռ շարունակում ես ինձ անվանել սկզբում հիմար, հետո` ցնորք, վերջում` վախկոտ: Մինչ ես վերջին անգամ լարում եմ ուժերս, նախապատրաստվում եմ ասելու անգիր արած խոսքս, դու քո ժպիտով, որն այնքան մեղմ է, այնքան երազոտ, զինաթափում ես ինձ: Եվ ես, կորցնելով վերջին հարստությունս` հպարտությունս, սկսում եմ նորից տարակուսած շուրջս նայել ու զարմանալ, մինչդեռ քոպեսները իմպեսներին անվանում են սկզբում հիմար, հետո` ցնորք, վերջում` վախկոտ…
Monday, July 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment